Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Լույս աշխարհ Է եկել Բորիս Ջոնսոնի յոթերորդ զավակը

Լույս աշխարհ Է եկել Բորիս Ջոնսոնի յոթերորդ զավակը

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը յոթերորդ անգամ հայր Է դարձել. նրա կինը՝ Քերրին, դուստր Է լույս աշխարհ բերել:  Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով զույգի ներկայացուցչին:

«Վարչապետը եւ տիկին Ջոնսոնն ուրախ են այսօր հայտարարել, որ առողջ դուստր Է ծնվել լոնդոնյան հիվանդանոցում»,-հայտարարել Է ներկայացուցիչը: Մայիսին հայտնի դարձավ, որ Ջոնսոնը եւ նրա հարսնացուն՝ Քերրի Սայմոնդսը, ամուսնացել են գաղտնի արարողությամբ. զույգն արդեն երեխա ունի, 2020 թվականի ապրիլի վերջին ծնվել Է Ջոնսոնի եւ Սայմոնդսի որդին, որին անվանել են Ուիլֆրեդ:

Բացի այդ, Ջոնսոնը չորս չափահաս զավակ ունի իրավաբան Մարինա Ուիլերի հետ ամուսնությունից, արտամուսնական դուստր՝ արվեստագետ Հելեն Մաքինթայրից եւ, ըստ որոշ տվյալների, կա եւս մեկ արտամուսնական երեխա: Ջոնսոնն ավելի վաղ հաստատել Է, որ ինքը վեց զավակ ունի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]