Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

 Վրաստանում պահպանվում Է մահացության բարձր մակարդակը. COVID-վիճակագրություն

 Վրաստանում պահպանվում Է մահացության բարձր մակարդակը. COVID-վիճակագրություն

 ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել Է COVID-19-ով վարակման 3562 նոր դեպք, մահացել Է 63 հիվանդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Stopcov.ge. կառավարական կայքում: Ընդամենը համավարակի սկզբից ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել Է կորոնավիրուսով ախտահարման 879 հազար 368 դեպք, 12 հազար 582 մարդ դարձել Է COVID-19-ի զոհ: Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում ապաքինվել Է 4145 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը կարողացել Է հաղթահարել Է 822 հազար 108 հիվանդ:

Թբիլիսիում վերջին օրվա ընթացքում գրանցվել Է ախտահարման 1566 նոր դեպք: Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում Է 44 հազար 652-ի, նրանցից 6286-ն ստացիոնար բուժման կարիք ունեն, 1559-ի վիճակը ծանր Է, նրանցից 340 հոգի միացված են արհեստական շնչառության սարքին: 1178 մարդ գտնվում Է քովիդ-հյուրանոցներում, 37 հազար 188 մարդ բուժընթաց Է անցնում տանը:

Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում Է 40 քաղաքացի, ինքնամեկուսացման մեջ Է 39 հազար 260 հոգի: Վրաստանում վերջին օրվա ընթացքում արվել Է կորոնավիրուսի 54 հազար 470 թեստ. 31 հազար 693-ը՝ հակագենի, 18 հազար 777-ը՝ ՊՇՌ-թեստ: Դրականության ցուցանիշը (թեստավորում անցածների ընդհանուր թվից ախտահարվածների բաժինը), դեկտեմբերի 9-ի տվյալներով, կազմում Է 7,06 տոկոս, երկու շաբաթվա ընթացքում՝ 8,22 տոկոս, յոթ օրվա ընթացքում՝ 7,91 տոկոս: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]