Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դեմիրթաշը բանտից մեկնաբանել է Օսման Քավալայի և իր գործերի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունը  

Դեմիրթաշը բանտից մեկնաբանել է Օսման Քավալայի և իր գործերի վերաբերյալ 
Էրդողանի հայտարարությունը

 

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, ով 2016 թ. գտնվում է Էդիրնեի f տիպի բանտում, մեկնաբանել է թուրք հայտնի գործարար և իրավապաշտպան Օսման Քավալայի և իր ազատ արձակման վերաբերյալ ԵՄ որոշումների շուրջ Էրդողանի հայտարարությունը: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը: 

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ԵԽ նախարարների կոմիտեի որոշումները հեշտությամբ չեն իրականացվի, քանի դեռ Թուրքիայում չի ձևավորվել անկախ դատական համակարգ։ Բայց մի օր դա անպայման տեղի կունենա, և երբ գա այդ օրը, այդ որոշումները չկատարողները կհայտնվեն մեղադրյալի աթոռին»,- նշել է նա։ 

Կատարից վերադառնալիս Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր Սելահաթթին Դեմիրթաշին և Օսման Քավալային ազատ արձակելու վերաբերյալ ԵՄ որոշումներին և նշել, որ իրենք չեն ճանաչում այդ որոշումները: 

Եվրոպական խորհրդի նախարարների կոմիտեն Թուրքիայի դեմ «խախտման ընթացակարգ» սկսելու որոշում էր ընդունել, ինչի համար պատճառ էր հանդիսացել Թուրքիայի կողմից   Օսման Քավալային և Սելահաթթին Դեմիրթաշին ազատ արձակելու վերաբերյալ ՄԻԵԴ-ի վճիռների չկատարումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]