Բաղդադը հայտարարել Է Իրաքի տարածքում միջազգայն կոալիցիայի մարտական խնդիրների ավարտի մասին
15:11, 9 Դեկտեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են Իրաքի տարածքում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի մարտական խնդիրների ավարտի եւ երկրից դաշինքի մարտական զորամասերը դուրս բերելու մասին:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 9-ին այդ մասին հայտնել Է Իրաքի Al Sumaria հեռուստաալիքը: Ինչպես նշում Է հեռուստաալիքը, Իրաքի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հայտարարել Է «Իրաքում կոալիցիոն ուժերի մարտական առաքելության ավարտի եւ երկրից (մարտական զորամասերը) դուրս բերելու մասին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում