1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Իրանը կկազմի ԱՄՆ-ի ընկերությունների եւ քաղաքացիների՝ իր պատժամիջոցների ցուցակը. IRNA

Իրանը կկազմի ԱՄՆ-ի ընկերությունների եւ քաղաքացիների՝ իր պատժամիջոցների ցուցակը. IRNA

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իշխանությունները մտադիր են կազմել ԱՄՆ-ի ընկերությունների եւ քաղաքացիների պատժամիջոցային ցուցակ, որոնք ներքաշված են մարդու իրավունքների լուրջ խախտումներ հետ կապված իրավիճակների մեջ: Ինչպես դեկտեմբերի 9-ին հտաղորդել Է IRNA գործակալությունը, այդ նախաձեռնության մասին հայտարարել Է միջազգային հարցերով եւ մարդու իրավունքների խնդրիներով հանրապետության իշխանության դատական ճյուղի ղեկավարի տեղակալ Քազեմ Ղարիբ Աբադին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների եւ Իրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականությունը ձախղված Է»: «ԱՄՆ-ը պատժամիջոցներն օգտագործում Է իր քաղաքական նպատակներին հասնելու համար: Մոտ ժամանակներս մենք կհրապարակենք ԱՄՆ-ի այն կազմակերպությունների եւ անձանց ցուցակը, որոնք նրեքաշված են մարդու իրավունքների լուրջ խախտումների մեջ: Այդ անձանց եւ կառույցների դեմ Իրանը կսահմանի պատժամիջոցներ»,- ասել Է Ղարիբ Աբադին:

Նա ուշադրություն Է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «ԱՄՆ-ում ոստիկանական բռնության միջադեպերը մաշկի այլ գույն ունեցողների դեմ պետք Է դասակարգվեն որպես համակարգային ռասիզմ»: Բացի դրանից, նրա խոսքով՝ «գոյություն ունեն խոշտանգումների եւ կալանավորների հետ անօրինական վերաբերմունքի բազմաթիվ դեպքեր Միացյալ Նահանգների բանտերում», այդ բոլոր միջադեպերի համար «ԱԱՆ-ը պետք Է պատասխանտվություն կրի», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]