Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նիդեռլանդները 150 միլիոն եվրո Է հատկացրել Ռեմբրանդտի կտավը Ռոտշիլդներից գնելու համար

Նիդեռլանդները 150 միլիոն եվրո Է հատկացրել Ռեմբրանդտի կտավը Ռոտշիլդներից գնելու համար

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդեռլանդների կառավարությունը հայտարարել Է, որ պլանավորում Է գնել 17-րդ դարի հոլանդացի նկարիչ Ռեմբրանդտ վան Ռեյնի «Դրոշակակիրը» հայտնի ինքնանկարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է BBC News-ը:

Կառավարությունը ձգտում Է հասնել այն բանին, որպեսզի խորհրդարանը հավանություն տա կտավի գնմանը, որը չափազանց կարեւոր Է համարվում հոլանդական մշակույթի եւ պատմության համար: Ինքնանկարը գնելու համար հատկացվել Է 150 միլիոն եվրո (170 միլիոն դոլար) այն դեպքում, երբ թանգարանի հիմնադրամը եւս 10 միլիոն եվրո կավելացնի, իսկ Ռեմբրանդտի ասոցիացիան՝ 15 միլիոն եվրո:

Նիդեռլանդները որոշեց կտավը Ռոտշիլդների մասնավոր հավաքածուից գնել այն բանից հետո, երբ Ֆրանսիան հրաժարվեց ինքնանկարը գնելու իր իրավունքից եւ թույլ տվեց այն վաճառել բաց շուկայում: Հոլանդացի նկարչի կտավը Ռոտշիլդների ընտանիքի ֆրանսիական ճյուղին Է պատկանում 1844 թվականից: Ինքնանկարն ստեղծվել Է այն ժամանակ, երբ նկարիչը 30 տարեկան Էր: 1636 թվականի նկարում Ռեմբրանդտն իրեն պատկերել Է որպես դրոշակակիր, որը գլխավորում Է ութսունամյա պատերազմը, որի գագաթնակետը դարձել Է 1648 թվականին Նիդեռլանդների անկախությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]