Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«ԿոնտրԱկտ» ներկայացումը կհամալրի Երևանի ռուսական թատրոնի խաղացանկը

«ԿոնտրԱկտ» ներկայացումը կհամալրի Երևանի ռուսական թատրոնի խաղացանկը

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Բրիտանացի հեղինակ Մայք Բարտլետի «ԿոնտրԱկտ» դրամեդին (տրագիկոմեդիայի ենթաժանր) կհամալրի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը: Ներկայացման բեմադրիչը Նորա Գրիգորյանն է, թարգմանիչը՝ Թիմուր Սալիխովը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջնախաղերը տեղի կունենան դեկտեմբերի 9-10-ին:

«ԿոնտրԱկտ»-ը ժամանակակից կորպորացիայի կանոնների և կարգերի շրջանակներում ապրող մարդկանց մասին է, մարդկանց, որոնք իրենք իրենց հետ գործարք են կնքում նպատակին հասնելու և կարիերայի մեջ հաջողելու համար: 

Ինչի՞ է հանգեցնում կարիերիզմը, ի՞նչ փոխակերպման է ենթարկվել ֆեմինիզմը 21-րդ դարում, արդյոք կինը պատրա՞ստ է հրաժարվել իր իրական կոչումից հանուն կարիերայի: Ներկայացումը միաժամանակ և՛ կոմիկական է, և՛ ողբերգական, սակայն մտածելու առիթ է տալիս: 

Դերակատարներն են Լիլիա Մուկուչյանը և Ելենա Վարդանյանը։ Բեմանկարչական ձևավորման ու զգեստների հեղինակը Լուսինե Կարապետյանն է, պլաստիկան՝ Արա Ասատուրյանի:

Ներկայացումը նախատեսված է 18+ անձանց համար: Պիեսի գործողություններին հանդիսատեսը կհետևի հենց բեմից:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]