Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունվար

Մեծ Բրիտանիայում օմիկրոն շտամով 1 միլիոն ախտահարում են կանխատեսել մինչեւ տարեվերջ

Մեծ Բրիտանիայում օմիկրոն շտամով 1 միլիոն ախտահարում են կանխատեսել մինչեւ տարեվերջ

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի օմիկրոն շտամով ախտահարվածների թիվը մինչեւ դեկտեմբերի վերջը կարող Է գերազանցել 1 միլիոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը՝ հանդես գալով խորհրդարանում: Նրա խոսքով՝ թեեւ Մեծ Բրիտանիայում գրանցվել Է օմիկրոնով հիվանդության հաստատված ընդամենը 568 դեպք, բայց ախտահարվածների փաստական թիվն զգալիորեն ավելի մեծ Է:

Նա պարզաբանել Է, որ, Մեծ Բրիտանիայի առողջապահության գործակալության (UKHSA) գնահատումներով, վարակված անձանց թիվը մոտավորապես 20 անգամ գերազանցում Է հաստատված դեպքերի թվին՝ մոտենալով 10 հազարի: «UKHSA-ի գնահատումներով՝ 2,5-ից մինչեւ 3 օրվա ընթացքում դիտվող ընթացիկ կրկնապատկման (վարակվածների թվի) տեմպերի դեպքում մինչեւ տարեվերջ վարակվածների թիվը կարող Է գերազանցել 1 միլիոնը»,-ասել Է Ջավիդը: «Նոր լաբորատոր տվյալները, որոնք հայտնվել են վերջին 24 ժամվա ընթացքում, վկայում են այն մասին, որ պատվաստման արդյունքում օմիկրոնի դեմ ավելի ցածր իմունիտետ Է դիտվում դելտա շտամի համեմատությամբ. այնպես որ պատվաստման երկու չափաբաժինները պակաս արդյունավետ են վարակի փոխանցման  նվազման համար»,-նշել Է առողջապահութան նախարարը:

Դրա հետ մեկտեղ նա ընդգծել Է խթանիչների ներարկման կարեւորությունը, վկայակոչելով Pfizer ընկերության այսօր հրապարակված հետազոտությունները, որոնք ցույց են տալիս, որ պատրաստանյութի երրորդ չափաբաժինը օմիկրոն շտամը չեզոքացրել Է մինչեւ վիրուսի նախնական շտամի երկու չափաբաժինների ներգործությանը համանման մակարդակ: Նոյեմբերի վերջին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ամփոփելով նոյեմբերի վերջին կայացած նիստի արդյունքները, որոշում Է ընդունել կորոնավիրուսի В.1.1.529 շտամը, որը հայտնաբերվել Է Աֆրիկայի հարավում, նշել հունական «օմիկրոն» տառով: Մասնագետներն այն կարծիքին են, որ այն կարող Է սպառնալիք ներկայացնել, քանի որ չափազանց արագ Է տարածվում, քան մյուս շտամները, որոնք գիտնականները հայտնաբերել են համավարակի ժամանակաշրջանում, եւ պարունակում Է մեծ քանակությամբ մուտացիաներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]