1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԵԽ-ն պատրաստ է ՀՀ-ի հետ քննարկել նոր ծրագիր՝ ուղղված տեղահանության խնդիրների երկարաժամկետ լուծմանը

ԵԽ-ն պատրաստ է ՀՀ-ի հետ քննարկել նոր ծրագիր՝ ուղղված տեղահանության 
խնդիրների երկարաժամկետ լուծմանը

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը՝ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի և ԵԽ համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավար Լիլյա Գրետարսդոտիրի գլխավորությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ բազմաշերտ համագործակցությունը։

ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը շնորհավորել է նախարարին Հայաստանում անցկացված ընտրությունների կապակցությամբ և ընդգծել՝ դրանց որակը ևս մեկ անգամ փաստում է, որ ժողովրդավարությունն իրապես արդեն իրողություն է Հայաստանում։ Նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին Հայաստանում ընտրությունները դիտարկելու և տրված գնահատականի համար։

Հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև 2020 թ․Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված անձանց  խնդիրները։

ԵԽ համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավար Լիլյա Գրետարսդոտիրն ընդգծել է, որ ԵԽ-ն պատրաստ է քննարկել երկարաժամկետ և հեռանկարային նոր ծրագիր, որի շրջանակում հնարավոր կլինի օժանդակություն տրամադրել՝ ուղղված տեղահանության խնդիրների երկարաժամկետ  լուծմանը։

ՀՀ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ԵԽ պատվիրակությանը ներկայացրել է անհրաժեշտ տեղեկատվությունը, առկա պատկերը, և պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային կարգով քննարկել ծրագրի մանրամասները։

Նախարար Գնել Սանոսյանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանն ակնկալում է նաև ԵԽ աջակցությունը տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]