Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բայդենը կառավարությանը պարտավորեցրել Է մինչեւ 2050 թվականը հասնելու արտանետումների զրոյական մակարդակի

Բայդենը կառավարությանը պարտավորեցրել Է մինչեւ 2050 թվականը հասնելու արտանետումների զրոյական մակարդակի

 ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը դեկտեմբերի 8-ին ստորագրել Է հրամանագիր, որը երկրի դաշնային կառավարությանը պարտավորեցնում Է մինչեւ 2050 թվականը հասնելու ջերմոցային գազերի արտանետումների զոյական մակարդակի: Համապատասխան փաստաթուղթը հրապարակել Է Սպիտակ տունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ըստ որում դաշնային կառավարությունը պետք Է ածխաթթվական գազի արտանետումները մինչեւ 2030 թվականը կրճատի 65 տոկոսով: Փաստաթղթում ասված Է, որ իշխանությունները պետք Է սկսեն մինչեւ 2027 թվականը ձեռք բերել Էլեկտրամոբիլներ փոքր բեռնամբարձության փոխադրամիջոցների թվում եւ մինչեւ 2035 թվականն անցնեն միայն Էլեկտրամոբիլների գնումների: Կառավարությունը նաեւ պետք Է բարձրացնի դաշնային շենքերի Էներգաարդյունավետության մակարդակը:

Ընդամենն ԱՄՆ-ի կառավարությանն են պատկանում շուրջ 600 հազար ավտոմոբիլ եւ 300 հազար շենք: Տարեկան 650 միլիարդ դոլարը, որն ուղղորդվում Է պետական գնումների, պետք Է օգտագործվի ջերմոցային գազերի արտանետումների զրոյական մակարդի հասնելուն անցնելու համար, նշել են Սպիտակ տանը: Այդ միջոցները կծախսվեն նաեւ երկրի Էներգահամակարգում Էկոլոգիապես մաքուր ԷլեկտրաԷներգիայի ծավալի մեծացման նպատակով: Ինչպես սպասում են ամերիկացի շատ մեկնաբաններ, հանրապետականները խիստ քննադատության կենթարկեն այդ հրամանագիրը: Անցյալ ամսին նախագահը հաստատել Է ենթակառուցվածքի զարգացման պլանը, որը ներառում Է 7,5 միլիարդ դոլար Էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների ազգային ցանցի ստեղծման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]