1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կորոնավիրուսի օմիկրոն շտամը կարող է լուրջ ազդեցություն ունենալ համավարակի ընթացքի վրա. ԱՀԿ

Կորոնավիրուսի օմիկրոն շտամը կարող է լուրջ ազդեցություն ունենալ համավարակի ընթացքի վրա. ԱՀԿ

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի օմիկրոն շտամը կարող է լուրջ ազդեցություն ունենալ համավարակի ընթացքի վրա: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Ժնևում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:

«Օմիկրոնի որոշ գծեր, այդ թվում և դրա գլոբալ տարածումն ու մուտացիաների մեծ թիվը, թույլ են տալիս ենթադրել, որ այն նշանակալի ազդեցություն կարող է ունենալ կորոնավիրուսի համավարակի ընթացքի վրա»,- ասել է նա:

ԱՀԿ ղեկավարը հիշեցրել է, որ օմիկրոն շտամը հայտնաբերվել է արդեն 57 երկրում՝ նշելով, որ այդ թիվը շարունակելու է աճել:

Գեբրեյեսուսը նշել է, որ համաձայն Հարավաֆրիկյան Հանրապետությունից եկող տվյալների՝ օմիկրոնը մեծացնում է կրկնավարակի ռիսկը: Այդուհանդերձ, նա նշել է, որ անհրաժեշտ են ավելի շատ տվյալներ վերջնական եզրակացության գալու համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]