1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայտնի են Գերմանիայի նոր ԱԳ նախարարի առաջին արտերկրյա այցերի ուղղությունները

Հայտնի են Գերմանիայի նոր ԱԳ նախարարի առաջին արտերկրյա այցերի ուղղությունները

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի նոր արտգործնախարար Աննալենա Բերբոկը նոր պաշտոնում իր առաջին արտերկրյա այցը կիրականացնի դեպի Ֆրանսիա: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Գերմանիայի ԱԳ նախարարությունը:

«Արտգործնախարար Աննալենա Բերբոկն այսօր (դեկտեմբերի 8-ին) իր առաջին այցը կիրականացնի Փարիզ, Բրյուսել և Վարշավա»,- հայտնել  է Գերմանիայի ԱԳ ներկայացուցիչը:

Փարիզում նա դեկտեմբերի 9-ի առավոտյան բանակցություններ կունենա Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ, ապա նույն օրը կմեկնի Բրյուսել՝ հանդիպելու արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր հանձնակատար Ժոզեֆ Բորելի հետ: Բացի այդ, Բրյուսելում նա կհանդիպի նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:

Դեկտեմբերի 10-ին Աննալենա Բերբոկը Վարշավայում կհանդիպի Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]