Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Մայիս 2022

Հայտնի են Հայաստանի Մ-19 հավաքականի մրցակիցները ԵՎՐՈ 2021/2022-ի էլիտ ռաունդում

Հայտնի են Հայաստանի Մ-19 հավաքականի մրցակիցները ԵՎՐՈ 2021/2022-ի էլիտ ռաունդում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացավ ՈՒԵՖԱ Մ-19 տարեկանների Եվրոպայի2021/2022 առաջնության էլիտ ռաունդի վիճակահանությունը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի Մ-19 հավաքականըընդգրկվել է 3-րդ խմբում, որտեղ կմրցի Պորտուգալիայի, Անգլիայի և Իռլանդիայիհավաքականների հետ։ Հանդիպումները կկայանան 2022 թվականի գարնանը։ Հանդիպումների անցկացման վայրըկորոշվի հետագայում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈՒԵՖԱ Մ-19 տարեկանների Եվրոպայի առաջնության 2022/2023 որակավորման փուլում Հայաստանի Մ-19 հավաքականն ընդգրկվել էր 12-րդ խմբում, որտեղ կմրցիԳերմանիայի, Սլովակիայի և Բելառուսի հավաքականների հետ։
Հանդիպումները կկայանան 2022 թվականի սեպտեմբերի 21-27-ը՝ Բելառուսում։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]