Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

N զորամիավորման մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումներն անցկացրել են գումարտակային մարտավարական զորավարժություն

N զորամիավորման մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումներն անցկացրել են 
գումարտակային մարտավարական զորավարժություն

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստորաբաժանումների համատեղ գործողությունները և տարբեր իրավիճակներում մարտի վարման հմտությունները զարգացնելու նպատակով դեկտեմբերի 6-ից 8-ը N զորամիավորման մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, տանկային ստորաբաժանումների աջակցությամբ անձնակազմը կասեցրել է պայմանական հակառակորդի առաջխաղացումը, մարտական կրակով ոչնչացրել կարևորագույն օբյեկտներն ու կրակակետերը, բարենպաստ պայմաններ ստեղծել հակահարձակման համար։

Ըստ աղբյուրի՝ հրամանատարությունը բարձր է գնահատել զորավարժությանը ներգրավված անձնակազմի գործողություններն ու ստորաբաժանումներին առաջադրված մարտական խնդիրների կատարման հմտությունները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]