Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆրանսիայում ձերբակալել են սուրբծննդյան տոներին հարձակում ծրագրած երկու անձի

Ֆրանսիայում ձերբակալել են սուրբծննդյան տոներին հարձակում ծրագրած երկու անձի

 ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի հատուկ ծառայությունները նոյեմբերի 29-ին ձերբակալել են երկու անձի, ովքեր կասկածվում են սուրբծննդյան տոնակատարությունների ընթացքում դանակով հարձակումներ նախապատրաստելու մեջ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ կասկածյալները մտադրված են եղել հարձակումներ իրականացնել հանրային վայրերում, մասնավորապես՝ առևտրի կենտրոններում, համալսարաններում ու մարդաշատ փողոցներում:

Դեկտեմբերի 3-ին նրանց մեղադրանք է առաջադրվել: Նախաքննությունն իրականացնում է ազգային հակաահաբեկչական դատախազությունը:

Կասկածյալներից մեկի բնակարանում հայտնաբերվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության քարոզչական նյութեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]