Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունիս 2022

Ղազախստանը չի ընդունի արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը

Ղազախստանը չի ընդունի արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը չի անցկացվի Ղազախստանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  այս մասին հայտնում է ՖԻԴԵ-ն: Նման որոշման պատճառըկորոնավիրուսի պանդեմիայի նոր ալիքն է և ղազախական օրենքը` ըստ որի, առաջնության մասնակիցները մեկ շաբաթ կարանտին պետք է անցնեն: Այս տարի առաջնությունը պետք է անցկացվեր Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում:

Արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը Հայաստանից, հնարավոր է,մասնակցի 11 գրոսմայստեր: Հայաստանը կներկայացնեն Հայկ Մարտիրոսյանը, ԳաբրիելՍարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, ՏիգրանՊետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը, իսկ կանանց պայքարում` ԷլինաԴանիելյանը, Սուսաննա Գաբոյանը և Մարիա Գևորգյանը:

Աշխարհի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 1 միլիոն ԱՄՆ դոլար: Դեկտեմբերի 26-28-ը կանցկացվեն արագ, իսկ 29-30-ը կայծակնային շախմատի առաջնությունները:

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]