1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Փոխվարչապետը և ՀԲ գրասենյակի ղեկավարն անդրադարձել են Պետական հատվածի արդիականացման 4-րդ ծրագրի նախապատրաստմանը

Փոխվարչապետը և ՀԲ գրասենյակի ղեկավարն անդրադարձել են Պետական հատվածի 
արդիականացման 4-րդ ծրագրի նախապատրաստմանը

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը դեկտեմբերի 8-ին հանդիպել է Համաշխարհային բանկի (ՀԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակից, ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության և ՀԲ-ի համագործակցությունը: Համբարձում Մաթևոսյանն արտահայտել է իր պատրաստակամությունը՝ սերտորեն աշխատելու ընթացիկ ծրագրերի հաջող իրականացման և նորերի՝ կյանքի կոչման ուղղությամբ:

«ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը շնորհավորել է Համբարձում Մաթևոսյանին՝ ՀՀ փոխվարչապետ նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ նոր կարգավիճակում: Նա վերահաստատել է ՀԲ-ի պատրաստակամությունը Հայաստանի կառավարության հետ համագործակցության և վերջինիս ծավալների ընդլայնման հարցում:

Զրուցակիցները անդրադարձել են Պետական հատվածի արդիականացման 3-րդ ծրագրի իրականացման և 4-րդ ծրագրի նախապատրաստական աշխատանքներին: Երրորդ ծրագրի շրջանակներում մեծ առաջընթաց է գրանցվել էլեկտրոնային համակարգերի ոլորտում՝ ինտեգրված անվտանգության համակարգ էլեկտրոնային կառավարման բոլոր հարթակների համար, թվային ստորագրության և նույնականացման համակարգեր, քաղաքացիների հետ հետադարձ կապի միասնական պորտալ և այլն: Չորրորդ ծրագիրը նախատեսում է պետության կողմից մատուցվող ծառայությունների ընդլայնում՝ թվայնացված ծառայությունների թիվը հասցնելով 350-400-ի, հարկային վարչարարության համակարգերի արդիականացում, ՏԻՄ-երի կողմից մատուցվող ծառայությունների թվայնացում, ճանապարհներից օգտվողների իրազեկման համակարգ, կիբեռանվտանգության և հարակից ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրում, պետական տվյալների միասնական կենտրոնի հիմնում և այլն: Շեշտելով Հայաստանի պետական կառավարման համակարգի արդիականացման գործում ՀԲ-ի կարևոր դերակատարությունը՝ փոխվարչապետը նշել է սոցիալական ծրագրերի, համայնքների կարողությունների և առկա ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ սերտ աշխատանքի անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ժամանակ քննարկվել են ՀՀ կառավարության և ՀԲ-ի միջև համագործակցությունն ու ընթացիկ ծրագրերը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացում, ջրօգտագործում, էներգետիկա, համայնքների համաչափ զարգացում և այլն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]