Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Մայիս

Փաշինյանը ներկայացրեց, թե գերիների վերադարձի համար կառավարությունն ինչ աշխատանքներ է կատարում

Փաշինյանը ներկայացրեց, թե գերիների վերադարձի համար կառավարությունն ինչ աշխատանքներ է կատարում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների վերադարձի համար ՀՀ կառավարությունն ամենօրյա աշխատանք է կատարում, բոլոր բանակցություններում այդ հարցը քննարկվում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին, թե ինչ քայլեր են արվել ու արվում գերիների վերադարձի համար:

Մինասյանը նշեց նաև, որ նախաձեռնել են քննարկում՝ գերիների թեմայով, պաշտոնապես հրավիրել նաև Փաշինյանին, սակայն նա չի մասնակցել:

«Նախ ասեմ ամենաթարմ օրինակը, երբ մեր կառավարությունը հարցը բարձրացրել է արդարադատության միջազգային դատարանում: Եվ կարծում եմ, որ դատարանը շատ կարևոր արձանագրում է արել: Իհարկե ռազմագերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց անմիջապես ազատ արձակելու պահանջով հանդես չի եկել միայն մի պատճառով, քանի որ այդտեղ զուտ ռասայական խտրականության արտահայտություն չի տեսել, բայց մյուս կողմից արձանագրել է, որ մարտական գործողությունների ընթացքում գերեվարված անձինք, միջազգային կանոնների համաձայն, պետք է հայրենադարձվեն: Ինչ վերաբերում է մնացած մասով, ապա մենք ամենօրյա աշխատանք ենք անում՝ դիվանագիտական ճանապարհով, բոլոր բանակցություններով այդ հարցը քննարկվում է, միջոցներ ձեռնարկվում են»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց, որ առաջիկայում բանակցություններ են նախատեսվում՝ նկատի ունենալով դեկտեմբերի 15-ի Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախատեսվող հանդիպումը: Եվ նա, ընդդիմության առաջարկին ի պատասխան, առաջարկեց դեկտեմբերի 15-ից հետո դռնփակ ռեժիմում հանդիպել և բոլոր հարցերը պարզաբանել:

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]