Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է նպաստել Կիևի և Մոսկվայի երկխոսությանը

Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է նպաստել Կիևի և Մոսկվայի երկխոսությանը

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դոհայում պատասխանելով լրագրողների հարցերին նշել է, որ Անկարան պատրաստ է նպաստել պաշտոնական Կիևի և Մոսկվայի երկխոսությանը։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։

«Անկարան դեմ է Ուկրաինայի շուրջ իրավիճակի հետագա սրմանը և  հանդես է գալիս տարածաշրջանում կայունության պահպանման օգտին։ Մենք պատրաստ ենք իրագործելի ներդրում ունենալ երկխոսության ուղիների ձևավորման գործում՝ նվազեցնելու լարվածությունը, որը վերջին շաբաթներին առկա է Կիևի և Մոսկվայի միջև։ Թուրքիան, անշուշտ, պատրաստ է անհապաղ քայլեր ձեռնարկել մեր տարածաշրջանում խաղաղություն պահպանելու համար»,- ասել է Թուրքիայի նախագահը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]