Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի երկխոսությունը դրականորեն Է ազդում միջազգային իրադրության վրա. ՉԺՀ

ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի երկխոսությունը դրականորեն Է ազդում միջազգային իրադրության վրա. ՉԺՀ



ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՉԺՀ-ի կառավարությունը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ղեկավարների միջեւ բանակցությունները դիտում Է որպես դրական քայլ երկու երկրների միջեւ հարաբերությոնների բարելավման եւ աշխարհում իրադրության կայունացման ուղղությամբ: Դեկտեմբերի 8-ին կայացած կանոնավոր ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են եւ աշխարհի ազդեցիկ տերություններ, որոնք ունեն գլոբալ խաղաղության եւ անվտանգության պահպանման կարեւոր պարտավորություններ: Չինական կողմը դրականորեն Է դիտում ռուս-ամերիկյան շփումները եւ երկխոսությունը, ինչպես նաեւ նրանց հարաբերությունների բարելավումը»,- նշել Է նա:

«Դա դրական ազդեցություն Է գործում գլոբալ խաղաղության եւ զարգացման վրա, ինչպես նաեւ օգուտ Է բերում համընդհանուր մարտահրավերների նկատմամբ միջազգայն հանրակցության համատեղ գործողություններին»,- ընդգծել Է դիվանագետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]