Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Մայիս

 Սոչիում սկսվել են ՌԴ նախագահ Պուտինի եւ Հունաստանի վարչապետ Միցոտակիսի բանակցությունները

 Սոչիում սկսվել են ՌԴ նախագահ Պուտինի եւ Հունաստանի վարչապետ Միցոտակիսի բանակցությունները
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիում սկսվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հունաստանի նոր վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի բանակցությունները. պետությունների ղեկավարները հաստատել են երկկողմ հարաբերությունների բարեկամական բնույթը եւ համագործակցության զարգացման տրամադրվածությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սկսելով զրույցը՝ Պուտինը հիշեցրել Է, որ Հունաստանի վարչապետի այցը տեղի Է ունեցել հունական հեղափոխության 200-ամյակի տարում, ինչպես նաեւ հիշեցրել Է Հունաստանի անկախության ձեռքբերման գործում Ռուսաստանի ներդրման մասին:

Դրա հետ մեկտեղ Պուտինը նշել Է, որ այսօր Էլ ռուս-հունական հարաբերությունները զարգանում են դրական ոգով: «Եթե անցյալ տարի մենք արձանագրել ենք 35 տոկոս ծավալով առեւտրի անկում, ապա այս տարի աճը 56 տոկոս Է, մենք գործնականում հասել ենք նախքան համավարակը եղած մակարդակին»,-նշել Է նա:

Պուտինը նաեւ հավելել Է, որ ՌԴ կառավարցության անդամների հետ տեղի ունեցած Միցոտակիսի հանդիպումների ընթացքում «արդեն ձեռք են բերվել լավ պայմանավորվածություններ, կողմերը ձեռնամուխ են եղել համապատասխան համաձայնագրերի ստորագրմանը»:

Իր հերթին Միցոտակիսը շնորհակալություն Է հայտնել Պուտինին Սոչի այցելելու հրավերի համար:

Հունաստանի վարչապետը հավաստիացրել Է, որ իր երկրում հիշում են Ռուսաստանի դերը Հունաստանի հեղափոխության գործում: «Դրանք իրադարձություններ են, որոնք անքակտելիորեն կապում են մեր երկու երկրներին: Այդ հեղափոխությունը բերել Է հունական պետության անկախության ստեղծում, եւ մենք երբեք չենք մոռանում, որ Ռուսաստանը նշանակելի դեր Է խաղացել դրանում»,-հայտարարել Է Մոցիրակիսը:

Հունաստանի վարչապետն արտահայտվել Է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդման օգտին, այդ թվում՝ «տնտեսության բնագավառում, քանի որ հունական տնտեսությունը, չնայած համավարակի պայմաններին, վերջին ժամանակներս բավականին սրընթաց աճ Է արձանագրում»: Հեռանկարներ կան ինչպես մեր առեւտրա-տնտեսական շրջանառության ավելացման, այնպես Էլ զբոսաշրջության բնագավառում փոխգործակցության զարգացման գործում»,-հավելել Է Միցոտակիսը:

Նա նաեւ Պուտինին առաջարկել Է քննարկել «տարածաշրջանային օրակարգի հարցերը, հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ Է եւ զգալի դեր Է խաղում տարածաշրջանում եւ ընդհանուր առմամբ աշխարհում բազմաթիվ իրադրությունների զարգացման գործում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:







youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]