Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մայիս 2022

Փոփոխություններ՝ 2022 թվականի պետբյուջեի նախագծում. ԱԺ-ն շարունակում է քննարկումը

Փոփոխություններ՝ 2022 թվականի պետբյուջեի նախագծում. ԱԺ-ն շարունակում է 
քննարկումը

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծում կատարվել են որոշակի փոփոխություններ, մասնավորապես՝ եկամուտների և ծախսերի փոփոխությունների արդյունքում պետբյուջեի դեֆիցիտը նվազել է 6 մլրդ 736.3 մլն դրամով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ԱԺ-ում նախագծի քննարկման շարունակությանը ներկայացրեց 3 շաբաթվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները: «Լրամշակված նախագծով նախատեսվում է 1 տրլն 947.8 մլրդ դրամ եկամուտ, բյուջեի ծախսերը կազմում են 2 տրլն 184 մլրդ դրամ, իսկ դեֆիցիտը՝ 236.2 մլրդ դրամ»,-ասաց Խաչատրյանը:

3 շաբաթ առաջ պետբյուջեի նախագիծն ԱԺ-ում ներկայացնելուց հետո նախագծի եկամուտներում, ծախսերում և դեֆիցիտում փոփոխություններն ունեցել են մի քանի պատճառներ, որոնցից առաջինը օրենքով սահմանված արտարժութային ծախսերի, եկամուտների և ֆինանսավորման աղբյուրների դրամային մեծության վերահաշվարկվումն է նոյեմբերի 1-ի փոխարժեքով: «Ընդհանուր առմամբ բյուջեի եկամուտների գծով զուտ ավելացումները կազմել են 1 մլրդ 548.3 մլն դրամ, որից հարկային եկամուտներն ավելացել են 82.8 մլն դրամ՝ պայմանավորված վարկային նոր ծրագրերի ծավալին համապատասխան հաշվարկված լրացուցիչ հարկային եկամուտներով: Այլ եկամուտները նվազել են 42.8 մլրդ դրամով ՝պայմանավորված փոխարժեքային վերահաշվարկով, պաշտոնական դրամաշնորհներն ավելացել են 1 մլրդ 508.4 մլն դրամով: Փոփոխությունների արդյունքում պետբյուջեի ծախսերը զուտ արժեքով նվազել են 5 մլրդ 187.9 մլն դրամով: Բյուջեի եկամուտների և ծախսերի թվարկված փոփոխությունների արդյունքում պետբյուջեի դեֆիցիտը նվազել է 6 մլրդ 736.3 մլն դրամ չափով»,-ասաց նախարարը:

Նախագծով նախատեսվում է, որ 2020-ին արձանագրված ՀՆԱ-ի նկատմամբ 63.5 տոկոս մակադրակից պարտքի հետևողական նվազեցման արդյունքում 2022-ի ավարտին այն կգտնվի ՀՆԱ-ի 60.2 մակարդակին մոտ: Էապես կբարելավվի պարտքի կառուցվածքը՝ դրանում ավելացնելով դրամային պարտքի տեսակարար կշիռը, ինչպես նաև կնվազեցվեն արտարժութային ռիսկերը:

2022-ին ՀՆԱ-ի նկատմամբ պետական բյուջեի ծախսերը կկազմեն 27.7 տոկոս, ընթացիկ ծախսերը կազմելու են ՀՆԱ-ի 23.2 տոկոսը, իսկ կապիտալ ծախսերը՝ ՀՆԱ-ի 4.5 տոկոսը, ինչն այս տարվա համար սպասվող 3.2 տոկոս մակարդակից ավելին է 1.3 տոկոսային կետով:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]