Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Օգոստոս 2022

ԱՄՆ-ում երկրորդ երկրաշարժն Է տեղի ունեցել Օրեգոնի նահանգի ափերի մոտ

ԱՄՆ-ում երկրորդ երկրաշարժն Է տեղի ունեցել Օրեգոնի նահանգի ափերի մոտ

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 7-ին օրվա ընթացքում երկրորդ երկրաշարժն Է գրանցվել Օրեգոնի ափերի մոտ, որի մագնիտուդը կազմել Է 5,8: Այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Էպիկենտրոնը գտնվել Է նահանգի Նյուպորտ քաղաքից 434 կիլոմետր դեպի արեւմուտք, քաղաք, որտեղ բնակվում Է 10,3 հազար մարդ: Օջախն ընկած Է եղել 10 կիլոմետր խորության վրա: ԱՄՆ-ի Ցունամիների նախազգուշացման ազգային կենտրոնը չի հայտարարել ցունամիի սպառնալիքի մասին: Ավելի վաղ, ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տվյալների համաձայն՝ այդ շրջանում գրանցվել Է 5,5 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]