Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Հայրենադարձության շաբաթ» միջոցառումների շարքը կներառի 5 լեզվով առցանց և անցանց միջոցառումներ

«Հայրենադարձության շաբաթ» միջոցառումների շարքը կներառի 5 լեզվով առցանց և 
անցանց միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը դեկտեմբերի 13-19-ը կանցկացնի Հայրենադարձության շաբաթ: Յոթնօրյա միջոցառումների շարքը նախատեսված է այն սփյուռքահայերի համար, որոնք ցանկանում են իրենց կյանքը շարունակել Հայաստանում, մտածում են հայրենադարձության մասին կամ պարզապես տեղեկացված չեն հայրենիք վերադարձի հնարավորությունների վերաբերյալ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։

Ըստ աղբյուրի՝ Շաբաթն անցկացվելու է առաջին անգամ և բաղակացած է լինելոի առցանց և անցանց միջոցառումներից, հայրենադարձների դեռևս չպատմված լուսանկարչական և տեսապատմություններից:

«Արևմտահայերեն ուղիղ միացումը դեկտեմբերի 13-ին կանդրադանա Միջին Արևելքի հայ համայնքների իրավիճակին՝ Լիբանանից, Սիրիայից և Քուվեյթից  հայրենադարձների հետ քննարկման ձևաչափով:

Դեկտեմբերի 14-ին իսպաներեն ուղիղ միացմամբ արգենտինահայ և ուրուգվահայ հայրենադարձները կխոսեն Հայաստանում մասնագիտական աճի հնարավորությունների մասին:

Դեկտեմբերի 15-ին Ֆրանսիայից և Բելգիայից հայրենադարձները ֆրանսերենով կպատմեն Հայաստանի կենսակերպի և ապրելաոճի մասին:

Դեկտեմբերի 16-ին ռուսաստանահայ հայրենադարձները ռուսերենով կպատմեն անհատական և ընտանեկան հայրենադարձության խնդիրների ու դրանց հաղթահարման հնարավորությունների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ դեկտեմբերի 17-ին հայրենադարձ երիտասարդները ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակում կմասնակցեն կապերի հաստատման և ծանոթությունների ընդլայնման միջոցառման:

Նշվում է, որ դեկտեմբերի 18-ին ԱՄՆ-ից, Կանադայից և Գերմանիայից Հայաստան ժամանած և այստեղից հեռավար աշխատանք իրականցնող մասնագետներն անգլերեն կներկայացնեն Հայաստանից աշխարհի համար հեռավար աշխատանքի հնարավորություններն ու առավելությունները:

Դեկտեմբերի 19-ին շաբաթը կեզրափակվի հայրենադարձ ընտանիքների երեխաների մասնակցությամբ ամանորյա միջոցառմամբ:

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ «Հայրենադարձության շաբաթ»-ի  բոլոր միջոցառումների մասին նորությունները հասանելի կլինեն https://bit.ly/3rFdx4r հղմամբ:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]