Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

 Ֆինլանդիայում օմիկրոն շտամով վարակման դեպքերի թիվը հասել Է իննի

 Ֆինլանդիայում օմիկրոն շտամով վարակման դեպքերի թիվը հասել Է իննի



ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիայում հաստատվել Է կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակման երկու նոր դեպք. ընդհանուր թվաքանակը հասել Է իննի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 7-ին հաղորդել Է Առողջապահության եւ սոցիալական զարգացման ազգային ինստիտուտը (THL):

«Ֆինլանդիայում հաստատվել Է կորոնավիրուսային ախտահարման երկու նոր դեպք, որոնք պայմանավորված են օմիկրոն տարատեսակով: Վարակման երկու դեպքերը գրանցվել են Հելսինկիի եւ Ուուսիմաայի (HUS) հիվանդանոցային շրջանում: Այդ մարդիկ վերջերս եղել են Հարավային Աֆրիկայում եւ Նիգերիայում»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Այսպիսով, ընդամենը Ֆինլանդիայում գրանցվել Է ընդհանուր առմամբ օմիկրոն շտամով վարակման ինը հաստատված դեպք: Բացի մայրաքաղաքային տարածաշրջանից, ախտահարումներ են արձանագրվել Հարավարեւմտյան Ֆինլանդիայում եւ Հյուսիսային Սավոյում:

Դեկտեմբերի 7-ի տվյալներով, Ֆինլանդիայում կորոնավիրուսի դեմ երկու չափաբաժնով պատվաստում Է ստացել բնակչության 82,2 տոկոսը, մեկ չափաբաժին ստացել Է 87 տոկոսը, երեք չափաբաժին՝ 7,5 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]