Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՉԺՀ-ի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին սպառնացել Է անհետեւանք չթողնել Պեկինում Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտը

ՉԺՀ-ի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին սպառնացել Է անհետեւանք չթողնել Պեկինում Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտը

 ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն ստիպված կլինի պատասխան տալ Պեկինում ձմեռային Օլիմպիական խաղերին դիվանագիտական բոյկոտ հայտարարելու որոշման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 7-ին հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը: «ԱՄՆ-ը կվճարի իր սխալ վարքագծի համար»,-նրա խոսքը մեջբերում Է Channel NewsAsia հեռուստաալիքը: Նա նշել Է, որ Պեկինը վճռական հակամիջոցներ կձեռնարկի Օլիմպիական խաղերին պաշտոնական անձանց ուղարկելուց ԱՄՆ-ի հրաժարվելու կապակցությամբ:

Միեւնույն ժամանակ նա չի ճշտել, թե ինչ միջոցների մասին Է խոսքը, եւ կոչ Է արել հետեւել իրադարձությունների ընթացքին: ԱԳՆ-ի ներկայացուցիչն ասել Է, որ դեռ չինական կողմից հրավեր ստանալուց առաջ Չինաստանում մարդու իրավունքների խախտումների պատրվակով ԱՄՆ-ի դիվանագիտական բոյկոտի մասին հայտարարությունը «քաղաքական դավադրություն» Է, որը «դատապարտված Է ձախողման»:

«ԱՄՆ-ը պետք Է դադարեցնի քաղաքականացնել սպորտը եւ խոսքերով ու գործողություններով խափանել ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացումը, այլապես դա կարող Է վնաս հասցնել մի ամբողջ շարք կարեւոր բնագավառներում համագործակցությանը եւ միջազգային ու տարածաշրջանային հարցերի շուրջ երկկողմ երկխոսությանը»,-հավելել Է նա: Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած ճեպազրույցում Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին հայտնել Է, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ո՛չ դիվանագիտական ներկայացուցիչների, ո՛չ այլ պաշտոնատար անձանց չի ուղարկի 2022 թվականի Օլիմպիական եւ Պարալիմպիական խաղերին: Նա նշել Է, որ Վաշինգտոնն այդ որոշումն ընդունել Է, համարելով, որ ՉԺՀ-ն խախտում Է մարդու իրավունքները, մասնավորապես, Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում: Հետագայում Նոր Զելանդիայի սպորտի նախարար Հրանտ Ռոբերտսոնը հայտարարել Է, որ իր երկիրը նախարարական մակարդակով ներկայացված չի լինելու Պեկինում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]