Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Մայիս 2022

Մասնագետները նախազգուշացնում են Վրաստանում տվինդեմիայի վտանգի մասին

Մասնագետները նախազգուշացնում են Վրաստանում տվինդեմիայի վտանգի մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի բժիշկները ձմեռային տարեշրջանի գալով ազդարարում են երկրում տվինդեմիայի տարածման մասին եւ եւս մեկ անգամ բնակչությանը հորդորում են՝ պատվաստվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Տվինդեմիան երկու վարակների՝ կորոնավիրուսի եւ գրիպի հաստատումն Է:

Վրաստանի իշխանությունները եւ համաճարակաբանները միաձայն խոսում են կորոնավիրուսի դեմ պատվաստումների անհրաժեշտության մասին: «Իրադրությունը շարունակում Է մնալ բարդ: Դա պատվաստումից հրաժարվելու եւ հանձնարարականները չկատարելու արդյունքն Է: Անպայմանորեն, տվինդեմիայի հավանականությունն առկա Է, քանի որ արդեն շրջանառվում Է սեզոնային գրիպի վիրուսը… Անհրաժեշտ Է ժամանակին ընդգրկվել իմունացման գործընթացում՝ մահացու հետեւանքից խուսափելու համար»,-լրագրողներին ասել Է Ֆրիդոն Տոդուայի անվան բժշկական կենտրոնի իմունաբան Նաթիա Գորդաձեն:

Կորոնավիրուսով հիվանդացության ամենօրյա մակարդակը երկրում առաջվա պես մնում Է բարձր, իր հերթին նշել Է համաճարակաբան Օթար Չոկոշվիլին: Նրա խոսքով՝ չնայած այն բանին, որ պատվաստում ստացածների թվաքանակը փոքր-ինչ ավելացել Է, դա դեռեւս բավարար չԷ: Ներկա դրությամբ լիովին պատավաստվել Է բնակչության 35,8 տոկոսը: «Երկրում չի նշվում գրիպով հիվանդացության բարձր ցուցանիշ, գրանցվում են միայն եզակի դեպքեր: Սակայն արդեն սկսվում Է սեզոնը, երբ այդ վիրուսն առավել ակտիվանում Է եւ սպասվում Է, որ հիվանդացությունը որոշ չափով կաճի»,-նշել Է Չակոշվիլին: Համաճարակաբանական իրադրությունը Վրաստանում կտրուկ վատթարացել Է այս ամռանը: Արդեն հոկտեմբերին երկրում սկսեցին խոսել կորոնավիրուսի հինգերորդ ալիքի մասին: Հոկտեմբերի կեսերին ամեն օր գրանցվում Էր կորոնավիրուսով հիվանդացության 3-5 հազար նոր դեպք եւ 55-70 մահ, հաղորդել Է Sputnik-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]