Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Կրեմլում գնահատել են «նորմանդական ձեւաչափին» ԱՄՆ-ի միանալու հեռանկարները

Կրեմլում գնահատել են «նորմանդական ձեւաչափին» ԱՄՆ-ի միանալու հեռանկարները

 ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հազիվ թե Վլադիմիր Պուտինից «նորմանդական քառյակին» միանալու հրավեր ստանա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Թեեւ դրա արդյունավետությունն այժմ Կիեւի դիրքորոշման պատճառով, այն բանի պատճառով, որ Կիեւը չի կատարում Մինսկի պայմանավորվածությունները, շատ ու շատ համեստ Է: Բայց, այնուամենայնիվ, մինչեւ այժմ ե՛ւ Փարիզը, ե՛ւ Բեռլինը կարծում Էին, որ դա ինքնաբավ ձեւաչափ Է եւ դրա ընդլայնման անհրաժեշտություն չկա»,-նա ասել Է «Առաջին ալիքի» եթերում:

«Նորմանդական քառյակը» Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարների խումբն Է, որոնք ուղիներ են փնտրում Ուկրաինայի արեւելքում հակամարտության կարգավորման համար: 2015-2016 թվականներին կողմերը համաձայնության են եկել սահմանազատման գծի եւ սպառազինությունները հետ քաշելու շուրջ, հանդիպում պատրաստել Մինսկում, ինչը հանգեցրել Է Մինսկի համաձայնագրերի ստորագրման:

Փաստաթուղթը նախատեսում Է հրադադար, ծանր սպառազինությունների հետքաշում շփման գծից, ինչպես նաեւ սահմանադրական բարեփոխում, որի հանգուցային տարերը պետք Է դառնան ապակենտրոնացումը եւ Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի առանձին շրջանների հատուկ կարգավիճակի մասին օրենքի ընդունումը: Դեկտեմբերի 6-ի երեկոյան Պուտինը եւ Բայդենը պլանավորում են հաղորդակցվել տեսակապի պաշտպանված ուղիով, օրակարգում են՝ երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային հակամարտությունները, ՆԱՏՕ-ի ընդլայնումը եւ այլ հարցեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]