ՀՀ նախագահն ու Արման Բաբաջանյանը հանդիպման ընթացքում անդրադարձել են երկրում առկա ներքին խնդիրներին և արտաքին մարտահրավերներին
12:46, 7 Դեկտեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպումների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանին:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, հանդիպմանն անդրադարձ է եղել երկրում առկա ներքին խնդիրներին և արտաքին մարտահրավերներին:
Արման Բաբաջանյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել իրենց կուսակցության մոտեցումներն ու տեսակետները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում