Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ռուսաստանը եւ Հնդկաստանը հրաժարվել են դոլարից զենքի պարտավորագրեր կնքելիս

Ռուսաստանը եւ Հնդկաստանը հրաժարվել են դոլարից զենքի պարտավորագրեր կնքելիս

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը եւ Հնդկաստանը հրաժարվել են դոլարից փոխվճարումներ կատարելիս, բոլոր վճարումներն արվում են ռուբլով կամ ռուփիով:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 7-ին Հնդկաստանում լրագրողներին հայտնել Է «ՌոսօբորոնԷքսպերտ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեեւը: «Ավանդույթի համաձայն, մենք բոլոր գործարքները դոլարով ենք նշում հաշվարկի հարմարության համար: Իրական աշխատանքում «ՌոսօբորոնԷքսպերտ»-ը գործնականում 100 տոկոսով հրաժարվել Է ամերիկյան արժույթով վճարումից: Ինչ վերաբերում Է Հնդկաստանին, ապա բոլոր փոխվճարումները կատարվում են ռուբլով կամ ռուփիով:

Բացի այդ, մենք ակտիվորեն կիրառում ենք օֆսեթային նախագծերը, որոնք առկա են նաեւ այսօր ստորագրված պարտավորագրային փաստաթղթերում: Դա նորմալ ժամանակակից պրակտիկա Է, համաշխարհային շուկայի միտումներից մեկը»,-ասել Է Միխեեւը: Նրա խոսքով՝ նման մոտեցման դեպքում «մեզ մոտ վճարումների ուշացման վտանգ չի առաջանում մեր գործընկերների առջեւ ստանձնած պարտավորագրային պարտավորությունները կատարելու ժամանակ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]