Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունիս 2022

Տոկիոն պատրաստ Է ԱՄՆ-ի ռազմակայանների ծախսերն ավելացնելու առավելագույնը մինչեւ 1,94 մլրդ դոլար. Nikkei

Տոկիոն պատրաստ Է ԱՄՆ-ի ռազմակայանների ծախսերն ավելացնելու առավելագույնը մինչեւ 1,94 մլրդ դոլար. Nikkei

 ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի կառավարությունը Վաշինգտոնին առաջարկել Է երկրի տարածքում ամերիկյան ռազմակայանների տեղակայման հետ կապված ծախսերն ավելացնել տարեկան մինչեւ 210 – 220 միլիարդ իենի (1,85 – 1,94 միլիարդ դոլարի) մակարդակ: Միեւնույն ժամանակ Միացյալ Նահանգներն առայժմ պնդում Է, որ լինի 250 միլիարդ իեն (2,2 միլիարդ դոլար), դեկտեմբերի 7-ին հաղորդել Է ճապոնական Nikkei առաջատար տնտեսական թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ծախսերի մեծացման առիթով կոնսուլտացիաներ են կայացել նոյեմբերի վերջին - դեկտեմբերի սկզբին Վաշինգտոնում: Ենթադրվում Է մինչեւ ամսվա վերջը դրա վերաբերյալ մշակել վերջնական համաձայնություն եւ այն արտացոլել Ճապոնիայի՝ 2022 ֆինանսական տարվա (սկսվում Է 2022 թվականի ապրիլի 1-ին) պետական բյուջեում: Ընթացիկ ֆինանսական տաում Ճապոնիան ամերիկյան ռազմակայանների համար տրամադրել Է 201,7 միլիարդ իեն (1,78 միլիարդ դոլար): Այդ միջոցները հիմնականում հատկացվում են կոմունալ վճարների մարմանը, օբյեկտներում աշխատող տեղի քաղաքացիների աշխատավարձներին:

Տոկիոն նաեւ անվճար հող Է տրամադրում ԱՄՆ-ի ռազմակայանների համար: Ներկայումս Ճապոնիայում տեղաբաշխված են ավելի քան 50 հազար ամերիկացի զինծառայողներ, ներառյալ ծովային հետեւակի դիվիզիան: ԱՄՆ-ի ռազմական օբյեկտների ճնշող մեծամասնությունը կենտրոնացված Է Օկինավա հարավային կղզում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]