Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունիս 2022

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 240 դեպք. մահացել է 27 մարդ

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 240 դեպք. մահացել է 27 մարդ

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում դեկտեմբերի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  341 հազար 58 դեպք, որից 322 հազար 406-ը`առողջացած, 7718-ը՝  մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9477 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Վերջին մեկ օրում կատարվել է 6006 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 240 նոր դեպք, առողջացել է 522 քաղաքացի, արձանագրվել է մահվան 27 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 411 հազար 285-ի:

 

 

 

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]