Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը կարող են ռուբլու փոխանակման սահմանափակումներ մտցնել. Bloomberg

ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը կարող են ռուբլու փոխանակման սահմանափակումներ մտցնել. Bloomberg

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը եւ Եվրոպական Միությունը քննարկում են Ռուսաստանի խոշորագույն բանկերի եւ  Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի դեմ ուղղված պատժամիջոցները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրների:

Սահմանափակումները, ինչպես ասվում Է, պատրաստվում են ի դեպս Ուկրաինայի վրա Ռուսաստանի «ներխուժման» (ավելի վաղ այդ մասին հաղորդել Էր CNN հեռուստաալիքը): Մասնավորապես, հնարավոր Է ռուբլու՝ դոլարի, եվրոյի կամ բրիտանական ֆունտի փոխարկման արգելափակումը:

Առավել նշանակալից միջոց են համարում SWIFT միջազգային վճարային համակարգից Մոսկվայի անջատումը, բայց, Bloomberg-ի աղբյուրնոերի խոսքով, «դա հարված կհասցնի հասարակ քաղաքացիներին»: Ինչպես կարծում են գործակալության զրուցակիցները, պատժամիջոցների հարցը ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կարող Է շոշափել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ դեկտեմբերի 7-ին նշանակված բանակցությունների ժամանակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]