Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ուզբեկստանի առևտրի կենտրոններից մեկում պայթյուն է տեղի ունեցել

Ուզբեկստանի առևտրի կենտրոններից մեկում պայթյուն է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պայթյուն եւ դրա հարուցած հրդեհ Է տեղի ունեցել Ուզբեկստանի Սուրխանդարյայի մարզի Դենաու քաղաքի առեւտրի կենտրոնում, տուժել Է ինը մարդ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 7-ին այդ մասին հայտնել Է հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) մամուլի կենտրոնը:

«Արտակարգ պատահարը տեղի Է ունեցել դեկտեմբերի 7-ին 03:57-ին (Երեւանի ժամանակով 02:57-ին) երկհարկանի առեւտրի կենտրոնում, դրա հետեւանքով քանդվել են շենքի պատերը: Վայր ժամանած հրշեջ անձնակազմերը 04:25-ին (Երեւանի ժամանակով 03:25-ին) մարել են պայթյունից հետո առաջացած հրդեհը»,- ասված Է հաղորդագրության մեջ: «Պայթյունի հետեւանքով տուժել Է ինը մարդ, նրանց բոլորին տեղափոխել են քաղաքային հիվանդանոց»,- ճշտել են ԱԻՆ-ում: Սկսվել Է պատահարի պատճառների հետաքննություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]