Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ոստիկանության ծառայողները հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող Ստեփանավանի նախկին քաղաքապետին

Ոստիկանության ծառայողները հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող 
Ստեփանավանի նախկին քաղաքապետին

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերած տվյալները, դեկտեմբերի լույս 5-ի գիշերը Երևանի Վաղարշյան փողոցում հայտնաբերել ու գլխավոր վարչություն բերման են ենթարկել Ստեփանավանի նախկին քաղաքապետին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ 59-ամյա տղամարդուն մեղսագրվում են քրեական օրենսգրքի երկու հոդվածով նախատեսված արարքներ՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը) և պաշտոնեական լիազորությունները չարաշահելը։ «Սեպտեմբերի 13-ին հարուցված քրեական գործով նա ներգրավվել էր որպես մեղադրյալ, սակայն թաքնվում էր քննությունից, ուստի նրա նկատմամբ նոյեմբերի 5-ին հայտարարվել էր հետախուզում։ 59-ամյա տղամարդը փոխանցվել է ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողներին։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]