1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Շիրակի մարզպետը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ապակենտրոնացված համագործակցության հնարավորությունները

Շիրակի մարզպետը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ապակենտրոնացված համագործակցության հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, մարզպետը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ  հանդիպմանը խոսել է հայ-ֆրանսիական բարեկամության երկարամյա պատմության, Հայաստանի համար Ֆրանսիայի հետ առանձնահատուկ հարաբերությունների մասին։

«Այդ առանձնաշնորհ դերը ես տեսել եմ նաև նախկին աշխատանքիս ժամանակ՝ օրենսդիր մարմնում։ Ֆրանսիան մեր կողքին է եղել մեզ համար ամենադժվար օրերին, թե պատերազմական ժամանակաշրջանում, թե համավարակի հետ պայքարում, թե տասնամյակներ առաջ՝ երկրաշարժի օրերին։ Պատրաստակամությունս եմ հայտնել համագործակցության, հատկապես ապակենտրոնացված՝ մարզային մակարդակով, որը շատ եմ կարևորում և լիահույս եմ, որ մեր գործակցությունը կլինի արդյունավետ, արգասաբեր և հեռանկարային։  Ուրախալի է, որ տիկին դեսպանը ևս պատրաստակամ է համագործակցության և կարևորում է ապակենտրոնացված մակարդակով գործակցությունը»,-նշել է Նազելի Բաղդասարյանը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, սպասարկման բնագավառներում համագործակցության հնարավոր տարբերակներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]