Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հունվար

«Սևան» ՔԿԾ-ի ծառայողներն առերևույթ թմրամիջոցներով փաթեթ են հայտնաբերել

«Սևան» ՔԿԾ-ի ծառայողներն առերևույթ թմրամիջոցներով փաթեթ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողը դեկտեմբերի 5-ի ժամը 01:00-ի սահմաններում պահակետից հայտնել է, որ երկու դիտաշտարակների միջնամասում կատարվել է ներնետում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից, ահազանգից անմիջապես հետո հիմնարկի ծառայողներն իրականացրել են տեղազննություն և հայտնաբերել ներնետված փաթեթը, որում առկա են եղել ընդհանուր 49,2 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող և 0,9 գրամ քաշով դարչնագույն, փոշենման զանգվածներ, ինչպես նաև 9,4 գրամ քաշով սև, կոշտ զանգված և թմրանյութ հանդիսացող սուբուտեքս հիշեցնող «B8» գրառմամբ 1 դեղահաբ:

Ըստ աղբյուրի՝ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]