Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՍԱՏՄ-ն հիշեցնում է աշխատավայր 7 օրը մեկ բացասական ՊՇՌ-թեստի սերտիֆիկատ ներկայացնելու մասին

ՍԱՏՄ-ն հիշեցնում է աշխատավայր 7 օրը մեկ բացասական ՊՇՌ-թեստի սերտիֆիկատ 
ներկայացնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի շրջանակներում աշխատողների համար աշխատավայր ներկայանալիս պարտադիր կլինի դեկտեմբերի 1-ից հետո յուրաքանչյուր 7 օրը մեկ ներկայացնել կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նաև հիշեցնում է, որ այդ պարտականությունը պետք է առաջանա այն ժամանակ, երբ կլրանա աշխատողի կողմից արդեն իսկ աշխատավայր ներկայացրած 14-օրյա գործողության ուժ ունեցող ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատի ժամկետը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]