Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ռոբերտ Դոուլի մահվան կապակցությամբ

ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ռոբերտ Դոուլի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Էլիզաբեթ Դոուլին ամուսնու՝ ԱՄՆ նախկին սենատոր և նախագահի թեկնածու Ռոբերտ Դոուլի մահվան կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, ցավակցական հեռագրում մասնավորապես ասված է.

«Մեծարգո տիկին Դոուլ, ցավով տեղեկացա Ձեր ամուսնու՝ անվանի քաղաքական գործիչ Ռոբերտ Դոուլի մահվան մասին: Ամերիկան կորցրեց իր արժանավոր զավակին ու զինվորին, իսկ հայ ժողովուրդը՝ իր մեծ ու հավատարիմ բարեկամին, ով սերտորեն կապված էր հայերիս հետ և միշտ մեր կողքին էր, հատկապես՝ փորձությունների ժամանակ:

1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո Ռոբերտ Դոուլն այցելեց Հայաստան և անուրանալի դեր խաղաց մեր երկրին ԱՄՆ-ի ցուցաբերած մարդասիրական օգնության կազմակերպման գործում: Անգնահատելի են նաև Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված նրա ջանքերը:

Ընդունեք, խնդրեմ, մեծարգո տիկին Դոուլ, իմ խորին ցավակցությունն ու վշտակցությունը: Պարոն Դոուլի բարի հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]