Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրքիայի խորհրդարանի 13 ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու նախագահական միջնորդությունները մեջլիսում են

Թուրքիայի խորհրդարանի 13 ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու նախագահական միջնորդությունները մեջլիսում են

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) 13 պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ նախագահականի թվով 15 միջնորդությունները հասել են խորհրդարանի նախագահությանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:

Միջնորդությունները փոխանցվել են խորհրդարանի Սահմանադրության և արդարադատության հանձնաժողովի անդամներից կազմված միացյալ հանձնաժողովին։

Կուսակցության պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելուն զուգահեռ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության վերաբերյալ Սահմանադրական դատարանում քննվող գործը վարող դատախազը նախորդ ամիս ՍԴ-ին միջնորդել է կուսակցության 451 անդամի նկատմամբ քաղաքականությամբ զբաղվելու արգելք սահմանել, 69 կուսակցականի գործողություններն ու ելույթները ներկայացվել են որպես հիմք կուսակցության փակման համար:

ՍԴ-ի կուսակցությունը փակելու որոշման պարագայում, նշյալ անձինք հինգ տարի ժամկետով կզրկվեն քաղաքական գործունեություն ծավալելու և  այլ կուսակցությունների անդամակցելու հնարավորությունից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]