Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունիս 2022

Հանրապետությունում գույքագրվում է վթարային բնակֆոնդը

Հանրապետությունում գույքագրվում է վթարային բնակֆոնդը

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության ջանքերն ուղղված են լինելու 3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող բնակարանային ֆոնդի հիմնախնդրի լուծման նպատակով միջազգային լավագույն փորձի հիման վրա նպատակային ծրագրերի մշակմանն ու իրականացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը նշեց, որ հանրապետության բոլոր մարզերում իրականացվում են վթարային շենքերի ու բնակելի տների հաշվառում:

«Աշխատանքները ներկայում գույքագրման ու իրավական ակտերի մշակման փուլում է՝ սկսած լիազորությունների վերապահումից , կառավարության մոտեցման ամրագրումից, տեղեկատվական համակարգից և այլն»,-ասաց Տանյա Արզումանյանը:

Քաղաքաշինության կոմիտեն մարզերից, համայնքներից ունի նախնական տվյալներ ինչպես վթարային բազմաբնակարանային շենքերի, այնպես էլ անհատական տների վերաբերյալ: Ըստ նախնական տվյալների՝ հանրապետության բնակֆոնդի 19 հազարից ավելի շենքերից 614-ն անբավարար վիճակում են գտնվում, 3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածություն ունեն: Ավելի քան 1200 անհատական տուն էլ 4-րդ աստիճանի վնասվածություն ունեն:

Կառավարության կողմից սահմանված առաջնահերթությունների համաձայն՝ նախատեսվում է անբավարար վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի փուլային լուծմանն ուղղված ծրագրերի իրականացում այն հաշվարկով, որ առաջին փուլով, մինչև 2026 թվականը կտրվի հանրապետությունում 2021 թվականի դրությամբ 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող բազմաբնակարան շենքերի 70 տոկոսի խնդրի լուծման մեկնարկը:

Բնակֆոնդի գույքագրման գործընթացը շարունակվելու է:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]