Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը շարունակել է մնալ ծայրահեղ ծանր

Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը շարունակել է մնալ ծայրահեղ ծանր

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում գործող «Պաշտպանության գիծ» հասարակական կազմակերպության ամենամսյա հաշվետվության մեջ նշվում է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը նոյեմբեր ամսին շարունակել է մնալ  ծայրահեղ ծանր:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը:

Կազմակերպության զեկույցում նշվում է, որ Ադրբեջանում  քաղաքական ազատությունները չեն հարգվում, չկա հավաքների իրական ազատություն, խոսքի և արտահայտվելու, խղճի, մամուլի և տեղեկատվության ազատություն։

«Անօրինական պատիժները, քաղաքական դրդապատճառներով վարչական կամ քրեական հետապնդումները, խոշտանգումները, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը իրավապահ մարմիններում, հատկապես ոստիկանությունում, մեկուսարաններում և քրեակատարողական հիմնարկներում շարունակում են սովորական երևույթ մնալ: Մասնավորապես, քաղաքական բռնաճնշումների պատճառով արտագաղթած և հետո արտերկրից վերադարձած ակտիվիստները՝ Մութալիմ Օրուջևը և Մալիք Ռզաևը, ենթարկվել են քրեական հետապնդման՝ շինծու մեղադրանքներով։ Նրանց խոշտանգել են՝ «խոստովանություններ» կորզելու նպատակով»,-արձանագրված է կազմակերպության  զեկույցում:

Հասարակական կազմակերպությունը պահանջում է, որ վերջ տրվի նման ապօրինություններին:

«Անհրաժեշտ է ապահովել բոլորի իրավահավասարությունը օրենքի և դատարանի առջև, վերացնել պետական մարմինների խոչընդոտներն ու միջամտությունը հավաքների, խղճի, խոսքի և արտահայտվելու ազատությանը։ Խոշտանգումների փաստերը պետք է հետաքննվեն հատուկ մանրակրկիտությամբ, իսկ մեղավորները պետք է բացահայտվեն և պատասխանատվության ենթարկվեն»,- նշված է կազմակերպության զեկույցում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]