Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ ԿԳՄՍ պատվիրակությունը Վրաստանում կքննարկի համագործակցության խթանմանն ուղղված հարցեր

ՀՀ ԿԳՄՍ պատվիրակությունը Վրաստանում կքննարկի համագործակցության 
խթանմանն ուղղված հարցեր

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրակությունը դեկտեմբերի 6-8-ը կգտնվի Վրաստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ աշխատանքային խմբի այցը նախաձեռնել է ՀՀ ԿԳՄՍՆ-ը:

Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ աշխատանքային խմբի անդամներն են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտյոմ Նաղդյանը, Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանը, «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի դերասան, բեմադրիչ Նարինե Գրիգորյանը:

Հայ-վրացական մշակութային կապերի խթանման նպատակով Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության հետ կքննարկվեն ժամանակակից արվեստի, մշակութային ժառանգության պահպանության և հուշարձանների վերականգնման ոլորտներում համատեղ հետաքրքրություն ներկայացնող և հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: Այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել փաստաթուղթ, որը կներառի մշակույթի ոլորտում համագործակցության քայլերը և փոխհամագործակցության զարգացմանն ուղղված գործողությունների շրջանակը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]