Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պուտինը ժամանեց Հնդկաստան

Պուտինը ժամանեց Հնդկաստան



ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցով ժամանել Է Հնդկաստան: Այստեղ նա մտադիր Է բանակցություններ վարել հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սպասվում Է, որ բանակցությունների ժամանակ կողմերը կարծիքներ կփոխանակեն միջազգային օրակարգի հրատապ թեմաների շուրջը, ներառյալ համատեղ աշխատանքը Քսանի խմբի, BRICS-ի եւ Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում, ինչպես նաեւ կքննարկեն ռազմավարական կայունության հարցեր, ահաբեկչության դեմ պայքարը, Ասիա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի իրադրությունը եւ Աֆղանստանի իրավիճակը:

Համաճարկային իրադրության պատճառով երկու երկրների պատվիրակությունները լրջորեն սահմանափակված են: Ռուսաստանյան կողմը ներկայացնում են ՌԴ-ի արտգործնախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը, ՌԴ-ի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ինչպես նաեւ «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը:

Զրույցի սկզբում Պուտինը եւ Մոդին հայտարարություններ կանեն զանգվածային լրատվամիջոցների համար: Արդյունքների ամփոփմամբ կհրապարակվի ստորագրված համաձայնագրերի ցանկը:

Ներկայիս բանակցությունների արդյունքներով կստորագրվի ամենատարբեր բնագավառներում շուրջ տասը համաձայնագրերից բաղկացած փաթեթ:

Ինչպես Նյու Դելիում ուսաստանցի լրագրողներին հայտնել Է Հնդկաստանում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Կուդաշեւը, պլանավորվում Է երկկողմ համաձայնագերի ստորագրում պաշտպանության, տիեզերքի, տրանսպորտի, գիտության եւ տեխնիկայի, կրթության բնագավառներում եւ այլ ոլորտներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]