Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կամո Հովհաննիսյանի ծառայություններով հետաքրքրված է Լա լիգայի թիմերից մեկը

Կամո Հովհաննիսյանի ծառայություններով հետաքրքրված է Լա լիգայի թիմերից մեկը

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Կամո Հովհաննիսյանի ծառայություններով հետաքրքրված է իսպանական ակումբներից մեկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են ղազախական ԶԼՄ-ները: Հայ ֆուտբոլիստի պայմանագիրը «Կայրաթ»-ի հետ վերջանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին, և Հովհաննիսյանը դեռևս ցանկություն չունի նոր պայմանագիր ստորագրել ներկայիս ակումբի հետ: Պաշտպանը ցանկություն ունի եվրոպական ակումբներից մեկում հանդես գալ:

Կամո Հովհաննիսյանը Ղազախստանի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 25 խաղի` դառնալով 4 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]