1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հանձնաժողովը դեմ քվեարկեց «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին» ընդդիմության նախագծին

Հանձնաժողովը դեմ քվեարկեց «Սահմանագծման եւ սահմանազատման 
հիմնախնդիրների մասին» ընդդիմության նախագծին

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է քվեարկել «Հայաստան» խմբակցության «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին» նախագծին:

«Հաշվի առնելով, որ առաջարկվող հայտարարության նախագիծը իր բովանդակությամբ առավելապես ներքաղաքական է, պարունակում է Կառավարության հասցեին ուղիղ կամ անուղակի անհիմն մեղադրանքներ և, ըստ էության, հանդիսանում է գործող ընդդիմության ներքաղաքական խոսույթի արտացոլումը, ուստի վերը նշվածը արդեն իսկ բավարար է, որպեսզի հանձնաժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները դրան դեմ քվեարկեն:

Հարգելի գործընկերներ, միևնույն ժամանակ, հաշվի առնելով նախագծում տեղ գտած մի շարք զգայուն հարցերի առկայությունը, որոնց հրապարակային քննարկումը կարող է խոչընդոտել բանակցային գործընթացին, ինչպես նաև հարուցել անվտանգային խնդիրներ, առաջարկում եմ սույն հարցի քննարկումը անցկացնել փակ ձևաչափով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը: Նիստը շարունակվեց դռնփակ ձևաչափով:

Ներկայացված նախագծով նախաձեռնության հեղինակները ՀՀ կառավարությունից պահանջում են զերծ մնալ որեւէ բանակցությունից, գրավոր կամ բանավոր համաձայնություններից, որոնք կխախտեն ՀՀ սահմանադրության պահանջներն ու Հայ ժողովրդի հավաքական կամքը՝ արտահայտված Անկախության հռչակագրով, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանագծման եւ սահմանազատման վերաբերյալ հարցը որեւէ կերպ չտարանջատել Արցախի ժողովրդի՝ իր պատմական տարածքում ինքնորոշման իրավունքի երաշխավորված իրացումից: Բացի այդ, կոչ է արվում միջազգային հանրությանը եւ բարեկամ երկրների խորհրդարաններին՝ դատապարտել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից իրականացված եւ շարունակվող հանցագործությունները, ձեռնարկել վերջիններիս նկատմամբ իրավական պատասխանատվության ենթարկելուն ուղղված գործողություններ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]