Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հունվար

BRICS-ի երկրները ՀԱՀ-ին օգնություն են առաջարկել օմիկրոն շտամի դեմ պայքարի գործում

BRICS-ի երկրները ՀԱՀ-ին օգնություն են առաջարկել օմիկրոն շտամի դեմ պայքարի գործում
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: BRICS-ի երկրները (Բրազիլիա, ՌԴ, Հնդկաստան, ՉԺՀ) քննարկում են այդ միավորման մեջ մտնող Հարավ-Աֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) համար օգնության համատեղ փաթեթի տրամադրումը կորոնավիրուսի օմիկրոն նոր շտամի դեմ պայքարելու նպատակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 6-ին հաղորդել Է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով BRICS-ի միջազգային համաժողովի տնօրեն Պուռնիմա Անանդին:

«BRICS-ի երկրները պատրաստ են աջակցել Հարավային Աֆրիկային նոր շտամին վերաբերող բոլոր հարցերում, լինի դա՝ հետազոտություն կամ դեղամիջոցների մատակարարում: Կարեւոր Է կասեցնել օմիկրոնը, քանի դեռ ուշ չԷ: Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը եւ Չինաստանը պատրաստ են ակտիվորեն օգնելու ՀԱՀ-ին, այժմ ընթանում Է այդ հարցի գործնական լուծման քննարկում»,-Անանդը հայտարարել Է հրատարակության հետ զրույցի ժամանակ:

Նրա խոսքով՝ Հնդկաստանն արդեն բժշկական սարքավորումների եւ Covishield պատվաստանյութի խմբաքանակ Է պատրաստել Հարավ-Աֆրիկյան Հանրապետության համար, եթե նման օգնության կարիք լինի, ճշտվում Է հոդվածում: Թերթը հիշեցնում Է, որ ՀԱՀ-ում, որտեղ այժմ դիտվում Է կորոնավիրուսի օմիկրոն նոր շտամի բռնկում, COVID-19-ի դեմ լիովին պատվաստում Է ստացել բնակչության 24 տոկոսը: Դրա հետ մեկտեղ Եվրոպայում պատվաստման միջին ցուցանիշը 54 տոկոս Է:

Մինչդեռ նոյեմբերի վերջին նոր շտամի տարածումից վախեցած Հարավ-Աֆրիկյան Հանրապետության բնակիչներն սկսել են զանգվածաբար պատվաստվել. մեկ օրում պատվաստվում Է 160 հազարից ավելի մարդ, գրում Է «Իզվեստիա»-ն:

Ինչպես հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը, անցած շաբաթվա վերջին, Կրեմլի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն, տեղի Է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը ՀԱՀ-ի նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի հետ: Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են՝ ջանքերը միավորել COVID-19-ի դեմ պայքարի գործում:







youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]