Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հունվար

Լեհաստանը Բելառուսի սահմանապահներին մեղադրել Է ճայթռուկներ նետելու մեջ

Լեհաստանը Բելառուսի սահմանապահներին մեղադրել Է ճայթռուկներ նետելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի սահմանապահները ճայթռուկներ են նետում Լեհաստանի հետ սահմանի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնում Է Լեհաստանի Սահմանապահ ծառայությունը: «Սահմանի այն տեղամասում, որը պահպանվում Է Նարեւկայի Սահմանապահ ծառայության ստորաբաժանման կողմից, բելառուսական ծառայությունների աշխատակիցները նետել են ձայնային ճայթռուկներ»,-ասվում Է Սահմանապահ ծառայության հաղորդագրության մեջ:

Լեհ սահմանապահների տվյալների համաձայն, անցած օրվա ընթացքում գերանցվել Է Բելառուսից Լեհաստան անօրինական սահմանահատման 35 փորձ: Տարեսկզբից նմանօրինակ 38 հազար փորձ Է եղել: Վերջին ժամանակներս Լեհաստանի եւ Բելառուսի սահմանին կուտակվել են մի քանի հազար անօրինական միգրանտներ՝ ակնկալելով հայտնվել Եվրամիության երկրներում: Լեհաստանի իշխանությունները խստացրել են սահմանների պահպանումը, կենտրոնացրել են զինվորականների եւ կանխում են երկրի տարածք թափանցելու անօրինական միգրանտների փորձերը՝ Մինսկին մեղադրելով միգրացիոն ճգնաժամ ստեղծելու մեջ:

Մինսկը բոլոր մեղադրանքներ հերքում Է, հայտարարելով, որ Լեհաստանը բռնի կերպով միգրանտներին վտարում իր տարածք եւ արհեստականորեն բորբոքում Է փախստականների հետ կապված իրադրությունը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է, որ Մինսկն այլեւս չի զսպելու ԵՄ-ի երկրներ անօրինական միգրանտների հոսքը. Արեւմուտքի պատժամիջոցների պատճառով դրա համար չկա «ո՛չ փող, ո՛չ ուժեր», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]