Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ճապոնացի տիեզերական զբոսաշրջիկը որոշել Է վերադառնալ Բայկոնուր եւ ծառ տնկել

Ճապոնացի տիեզերական զբոսաշրջիկը որոշել Է վերադառնալ Բայկոնուր եւ ծառ տնկել

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնացի տիեզերական զբոսաշրջիկ Յուսակու Մայեդզավան չի կարողացել, Գագարինի կողմից սկիզբ դրած ավանդույթի համաձայն, ծառ տնկել Բայկոնուրի տիեզերագնացների ծառուղում եւ պլանավորում Է թռիչքից հետո վերադառնալ եւ դա անել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտնել Է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում: «Մենք չենք կարողացել ծառ տնկել այն պատճառով, որ այժմ ցուրտ Է եւ Երկիրը սառել Է, բայց մենք մտադիր ենք կա՛մ եւս մեկ անգամ այստեղ ժամանել, կա՛մ որեւԷ մեկին խնդրել, որպեսզի նա ծառ տնկի մեր փոխարեն, որպեսզի ծառը, այնուամենայնիվ, լինի»,-ասել Է Մայեդզավան:

«Սոյուզ-2.1ա» կրող հրթիռով «Սոյուզ ՄՍ-20» տիեզերանավի արձակումը Բայկոնուրի տիեզերակայանից նշանակված Է դեկտեմբերի 8-ին Երեւանի ժամանակով 11:38-ին: Նրա անձնակազմում են՝ ռուսաստանցի տիեզերագնաց Ալեքսանդր Միսուրկինը, ինչպես նաեւ առաջին երկու տիեզերական զբոսաշրջիկները՝ ճապոնացի միլիարդատեր Մայեդզավան եւ նրա օգնականը՝ Հիրանոն: Սպասվում Է, որ նրանք ՄՏԿ-ում (Միջազգային տիեզերակայան) կանցկացնեն 12 օր եւ Երկիր կվերադառնան դեկտեմբերի 20-ին Երեւանի ժամանակով 17:41-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]