Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 11 մասնակից  

Արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 11 մասնակից

 

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը Հայաստանից, հնարավոր է, մասնակցի 11 գրոսմայստեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տարի արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը կկայանա Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում:

Հայաստանը կներկայացնեն Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը, իսկ կանանց պայքարում` Էլինա Դանիելյանը, Սուսաննա Գաբոյանը և Մարիա Գևորգյանը:

Աշխարհի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 1 միլիոն ԱՄՆ դոլար: Դեկտեմբերի 26-28-ը կանցկացվեն արագ, իսկ 29-30-ը կայծակնային շախմատի առաջնությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]